‘Փարիզի Աստվածամոր տաճարը դառնում է 850 տարեկան ‘

5779

Այս տարի լրանում է Ֆրանսիայի գլխավոր այցեքարտերից մեկը համարվող Փարիզի Աստվածամոր տաճարի  850-րդ տարեդարձը:

Աստվածամոր տաճարի կառուցումը սկսվել է 1163 թ. և ավարտվել 1345-ին՝ տևելով ավելի քան 2 դար: Սկզբում ճարտարապետական նախագծով զբաղվել է Ժան դը Շելը, այնուհետև նրան փոխարինել է Պիեռ դը Մոնտրեյը:

35 մ բարձրություն և 130 մ երկարություն ունեցող ճարտարապետական գլուխգործոցը բոլոր կողմերից պատված է ձեռագործ զարդանախշերով, իսկ պատուհանափեղկերին աստվածաշնչյան դրվագներով խճանկարներ են պատկերված:

Փարիզի Աստվածամոր տաճարը Ֆրանսիայի պատմության ամենանշանակալի իրադարձությունների  «ականատեսն» ու  «մասնակիցն է» եղել: Տաճարի յուրաքանչյուր սյուն ու կամար Եվրոպայի ամենահին երկրներից մեկի պատմության անջնջելի կնիքն է կրում իր վրա:

Նախորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյան. «… Նույնիսկ 30 գոլ հավաքականի մարզաշապիկով» ‘
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Ուրիխանյան. ԲՀԿ քաղխորհրդի նիստ տեղի չի ունեցել ‘