‘Փարիզի դատախազությունը հերքում նոր զոհի մասին տեղեկատվությունը’

914

Փարիզի դատախազությունը հերքել է ֆրանսիական ԶԼՄ-ների տեղեկատվությունն այն մասին, թե իբր Փարիզի արվարձանում, որտեղ ոստիկանությունը հետապնդում է Cahrlie Hebdo ամսագրի վրա հարձակված ահաբեկիչներին, փոխհրաձգության հետեւանքով մեկ մարդ է զոհվել:

Դամմարտեն ան Գոել քաղաքի քաղաքապետարանում հաստատել են, որ կասկածյալներին հետապնդելիս «լուրջ միջադեպ» է տեղի ունեցել, սակայն հրաժարվել են հետագա մեկնաբանություններից, փոխանցում է BBC-ն:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ 12 մարդու սպանության մեջ կասկածվող Քուաշի եղբայրները Փարիզի մերձակայքում պատանդներ են վերցրել:

Փարիզի Շարլ դը Գոլի անվան օդանավակայանի ղեկավարությունն իր հերթին հայտարարել է, որ օդանավերի վայրէջքի եւ թռիչքի սխեմաները հակաահաբեկչական գործողության պատճառով փոփոխության է ենթարկվել: Դամմարտեն ան Գոել քաղաքը, որտեղ ընթանում է գործողությունը, գտնվում է օդանավակայանի անմիջական մերձակայքում:

 

Նախորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Հիշենք` որտեղ էինք եւ ուր ենք հասել’
Հաջորդ հոդվածը‘Կասիլյաս. «Իմ և Մոուրինյոյի հարաբերությունները կարելի է բնութագրել որպես սեր և ատելություն»’