Փարիզի կենտրոնում պայթյունի հետևանքով կան տուժածներ

162

Հունիսի 21-ին Ֆրանսիայի մայրաքաղաքի հինգերորդ շրջանում, այն շենքում, որտեղ տեղակայված էր «Փարիզում ամերիկյան ակադեմիա» (Paris American Academy) դիզայնի դպրոցը, տեղի է ունեցել պայթյուն։ Առնվազն 40 մարդ տուժել է, նրանցից շատերի վիճակը գնահատվում է ծանր,  երկու հոգու դեռ չեն հայտնաբերել, փրկարարները շարունակում են որոնումները շենքի փլատակներում, հաղորդել են իշխանությունները։

Շենքն ամբողջությամբ փլվել է։ Աղետի պատճառներից են համարվում անվտանգության կանոնների խախտումը և «առանձին անձանց անզգուշությունը», նշել է դատախազությունը։

Թաղամասում անջատվել է գազի մատակարարումը։

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը աջակցություն է հայտնել պայթյունից տուժած քաղաքացիներին։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըATP-500․ Դանիիլ Մեդվեդեւը քառորդ եզրափակիչում է
Հաջորդ հոդվածըԱդրբեջանը հրաձգային զենքերից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ