‘Փարիզյան ահաբեկչի զինանոցը’

1386

Փարիզի արվարձանում անցյալ շաբաթ ձերբակալված Ռեդե Կրիկետին պաշտոնապես ահաբեկչական գործունեության մեղադրանք է ներկայացվել: Հետաքննության տվյալներով՝ 34-ամյա Կրիկետը, որն ավելի վաղ ահաբեկչության համար Բելգիայում հեռակա դատապարտվել էր հինգ տարվա ազատազրկման, հերթական ահաբեկչական գործողությունն էր ծրագրել:

«Նրա տան սեյֆում հայտնաբերվել են գլիցերինաթթվի 6 տարա, 1,3 կգ պայթուցիկ նյութեր, 5 հատ «Կալաշնիկով» ինքնաձիգ՝ պահունակներով, խորվաթական արտադրության թնդանոթ-ատրճանակ, 7 ատրճանակ, արցունքաբեր գազով նռնակ, մեծ քանակության զինամթերք և գրականություն՝ պայթուցիկներ և «մահապարտի գոտիներ» պատրաստելու մասին»,- մամլո ասուլիսում տեղեկացրել է Փարիզի դատախազ Ֆրանսուա Մոլենսը:

Դատախազը հայտարարել է, որ ահաբեկչական գործողության ակներև սպառնալիք կար, որը հաջողվել է կանխել: Հայտնի է, որ Կրիկետը ծանոթ էր Փարիզի ահաբեկչությունների կազմակերպիչներից առնվազն մեկի՝ Աբդելհամիդ Աբաաուդի հետ:

Նիդեռլանդների ոստիկանությունը անցած երեքշաբթի ձերբակալել է Կրիկետի ենթադրյալ հանցակիցներից մեկին, ապա ռեյդ է կատարել Ռոտերդամում, սակայն ոչ ոք չի ձերբակալվել, զենք չի հայտնաբերվել: Սակայն կիրակի օրը ձերբակալվել են ևս երեք հոգի՝ ահաբեկչական գործունեության կասկածանքով, նրանք բոլորը ալժիրցի ընտանիքներից են:

Ֆրանսիան Նիդեռլանդներից պահանջում է իրեն հանձնել Կրիկետի հանցակցին: Հայտնի է, որ երկուսն էլ եղել են Սիրիայում, կռվել են ջիհադիստների շարքերում, և երկուսն էլ կարող են կապ ունենալ Փարիզի ահաբեկչությունների հետ: Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Եգիպտական օդանավի առևանգիչը կալանավորվել է 8 օրով’
Հաջորդ հոդվածը‘Ո՞ւմ պատժել աբորտի արգելքը խախտելու համար’