‘Փարիզուհիներին պաշտոնապես թույլատրվել է շալվար կրել’

982

Երկդարյա վաղեմություն ունեցող ենթաօրենսդրական ակտը, որը փարիզուհիներին արգելում էր շալվար կրել, պաշտոնապես ուժը կորցրած է ճանաչվել, հայտարարել է կանանց իրավունքների հարցերով Ֆրանսիայի նախարար Նաժա Վալլո-Բելկասեմը:

Փաստաթուղթն ընդունվել էր 1799-ին՝ Ֆրանսիական Մեծ հեղափոխության մեկնարկից 10 տարի անց: Ձեւականորեն այն երբեւէ չեղյալ չի ճանաչվել:

Նախարարի խոսքով, փաստաթուղթը կորցրել է իր օրինական ուժը «ֆրանսիական ժամանակակից արժեքներին» եւ կանանց ու տղամարդկանց հավասար իրավունքներ վերապահող սահմանադրությանը չհամապատասխանելու պատճառով:

«Իր անհամապատասխանության պատճառով այդ ենթաօրենսդրական ակտը մասամբ չեղյալ է ճանաչվել: Այն բացարձակ ոչ մի ուժ չունի: Այդ փաստաթուղթը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ թանգարանային նմուշ», — ասել է նախարարը:

1799-ի ակտի համաձայն, տղամարդու նման հագնվելու համար կանայք պետք է թույլտվություն ստանային ոստիկանությունից: 19 եւ 20-րդ դարերի սահմանին օրենքում տեղ գտած փոփոխությունները թույլատրում էին կանաց շալվար հագնել միայն ձիավարության ժամանակ կամ հեծանիվ վարելիս:

 

 

 

Նախորդ հոդվածը‘Դավիթաշենի նախկին թաղապետ. «Չեբուրաշկայի» գովեստը կարող է որպես քծնանք դիտվել’
Հաջորդ հոդվածը‘Ինչու՞ է Հայրիկյանին կրակողի ֆոտոռոբոտը կազմվում միայն հինգ օր հետո’