‘Փարիզում ամսագրի խմբագրության վրա հարձակման հետեւանքով 12 մարդ է զոհվել (տեսանյութ)’

1510

Փարիզում գտնվող Charlie Hebdo երգիծական ամսագրի խմբագրության վրա տեղի ունեցած ահաբեկչրական հարձակման զոհերի թիվը հասել է 12-ի, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով տեղական հեռուստատեսության վրա: Տարբեր տվյալներով, չորսից հինգ մարդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:  

Agence France-Press-ը տեղեկացրել է, որ ահաբեկիչները հարձակման պահին հայտարարել են, թե «վրեժ են լուծում Մուհամմեդ մարգարեի համար»:

Ֆրանսիական մայրաքաղաքի ոստիկանության ներկայացուցիչները տեղեկացրել են, որ խմբագրության վրա հարձակված ահաբեկիչները դեպքի վայրից փախուստի են դիմել:

Փորձագետները նշում են, որ հաբեկչական ակտը մանրամասն պլանավորված է եղել:

Ավելի վաղ դեպքի վայր ժամանած նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Փարիզում ամենաբարձր մակարդակի ահաբեկչական վտանգի ռեժիմ է մտցվում:

Նրա խոսքով, վերջին մի քանի շաբաթների ընթացքում մի քանի ահաբեկչական ակտեր են կանխվել:

Charlie Hebdo ամսագիրը ծայրահեղական իսլամիստների հարձակումների թիրախ է դարձել 2005-ից ի վեր: Այն ժամանակ ամսագրում արտատպվել էր դանիական ամսագրի հայտնի ծաղրանկարը, որը Մուհամեդին էր պատկերում: Ամսագրի դեմ մեղադրանք հարուցվեց մահմեդականների կրոնական զգացմունքները վիրավորելու համար, սակայն որոշ ժամանակ անց մեղադրանքը հանվեց:

2011-ի նոյեմբերին Charlie Hebdo-ն համար հրապրակեց, որի խմբագիրն էր ներկայացվում Մուհամեդը: Առաջին էջում պատկերված ծաղրանկարում մարգարեն «սպառնում էր» 100 մտրակի հարցած հասցնել բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն չծիծաղել ամսագրի կատակների վրա: 

Նախորդ հոդվածը‘Դևիդ Քեմերոնի և Անգելա Մերկելի հանդիպումը կկայանա չորեքշաբթի’
Հաջորդ հոդվածը‘Մահապարտ կինը պայթեցրել է իրեն Ստամբուլի ոստիկանական բաժանմունքում’