‘Փարիզում բացվում է միջազգային համաժողով՝ «Իսլամական պետության» դեմ պայքարի թեմայով’

773

Փարիզում մեկնարկում է միջազգային համաժողով՝ նվիրված Իրաքի ճգնաժամին: Համաժողովին մասնակցում են դիվանագետներ երեք տասնյակի չափ երկրներից: Ֆրանսիայի նախաձեռնությամբ շտապ հրավիրված կոնֆերանսը նվիրված է «Իսլամական պետության» գրոհայինների դեմ պայքարի ռազմավարության մշակմանը: Ահաբեկչական խմբավորման հաջողությունները Սիրիայում և Իրաքում խորը մտահոգություն են առաջացրել արտասահմանում:

«Մենք կաշխատենք Իրաքի կառավարության հետ, որպեսզի նա կարողանա դիմակայել սպառնալիքին: Մենք կսատարենք քրդերի տեղական ղեկավարությանը, որոնք «Իսլամական պետության» դեմ պայքարի առաջին գծում են: Բրիտանական ավիացիան արդեն հետախուզական տվյալներ է հավաքում: Խոսքը ոչ թե բրիտանական ցամաքային զորքերի միջամտության մասին է, այլ համագործակցության՝ ահաբեկչական սպառնալիքը չեզոքացնելու համար»,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը:

Ավելի վաղ «Իսլամական պետության» գրոհայինները տարածել են ևս մի պատանդի՝  մարդասիրական կազմակերպությունում աշխատող բրիտանացի Դևիդ Հեյնսի մահապատժի տեսագրությունը: Հեյնսի եղբայրը հայտարարել է. «Իսլամը՝ որպես կրոն, չի կարելի մեղադրել՝ «Իսլամական պետության» ստեղծման մեջ, դրանում չի կարելի մեղադրել նաև Մերձավոր Արևելքի բնակչությանը: «Իսլամական պետությունը» սպառնալիք է յուրաքանչյուր ազգի, յուրաքանչյուր դավանանքի, յուրաքանչյուր քաղաքական գործչի և յուրաքանչյուր մարդու համար: Արմատականացումը սպառնում է մոլորակի յուրաքնաչյուր բնակչի»: Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘«Մանկական եվրատեսիլ- 2014»-ում Հայաստանը կներկայացնի Էլիզաբեթ Դանիելյանը’
Հաջորդ հոդվածը‘Արսեն Ջուլֆալակյանը եւ Արթուր Ալեքսանյանը ժամանեցին Հայաստան (Ֆոտոշարք)’