‘Փարիզում կամուրջը փլվել է զբոսաշրջիկների թողած կողպեքների ծանրության տակ’

1075

Փարիզի նշանավոր Արվեստների կամուրջը փլվել է զբոսաշրջիկների թողած «սիրո կողպեքների» ծանրության տակ, հաղորդել է Daily Mail-ը: Կամրջի վրա այդ պահին գտնվող զբոսաշրջիկները տարհանվել են:

Մետաղյա ճաղավանդակն ընկել է դեպի ներս, այլ ոչ թե գետը, պատմել է մի ոստիկան և հավելել. «Եթե այն ընկներ անցնող նավի վրա, ապա հետևանքները ողբերգական կլինեին»:

Զբոսաշրջիկների շրջանում շատ տարածված է իրենց անունով կողպեքներ ամրացնել կամրջի ճաղապատնեշին, սակայն այդ «հուշանվերները» վտանգ են ներկայացնում մետաղյա կամրջի համար, որը կառուցվել է 1804 թ. և 1980-ին վերականգնվել՝ երկու համաշխարհային պատերազմներից ընթացքում ստացած վնասվածքներից:

Այս միջադեպից հետո Փարիզում նորից կոչեր են հնչում արգելել ամեն տեսակի կողպեքներ ու նման բաներ, որոնք վնասում են հուշարձանները նաև Եվրոպայի այլ քաղաքներում, օրինակ՝ Լոնդոնում:

Փարիզի քաղաքապետ Աննա Իդլգոն նախկինում ընդդիմանում էր վանդալիզմի դեմ միջոցներ ձեռք առնելու կոչերին, սակայն կամրջի փլվելը փոխել է իրավիճակը: Քաղաքապետարանի մամլո ծառայությունը տեղեկացրել է, որ եթե ավանդույթը շարունակի վնասել հուշարձանները, ապա համապատասխան միջոցներ կձեռնարկվեն: Հաղորդում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Հարավային Օսիայի ընտրություններում առաջատարը «Միացյալ Օսիա»-ն է’
Հաջորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’