‘Փարիզում ձերբակալվել է խոշոր խաղատան սեփականատերը՝ Նիկոլա Սարկոզիի մտերիմը’

879

Ֆրանսիական ոստիկանությունը խուզարկություն է կատարել Փարիզի խոշորագույն խաղատներից մեկում՝ Avation club de France-ում: Գործողության ընթացքում ձերբակալվել է ավելի քան տասը մարդ, որոնց, հնարավոր է, ֆինանսական միջոցների լվացման, չգրանցված աշխատուժ օգտագործելու, վստահությունը չարաշահելու մեղադրանք կառաջադրվի:

Ձերբակալվածների թվում է խաղատան տնօրեն, 45-ամյա Մարսել Ֆրանսիսցին՝ կորսիկացի երևելի քաղաքական գործիչ, նաև «Միություն՝ հանուն ժողովրդական շարժման» աջակողմյան կուսակցության ականավոր ֆիգուր, ով նաև գլխավորում է «Նիկոլա Սարկոզիի բարեկամների ընկերության» տեղական մասնաճյուղը:

Ֆրանսիական լրատվամիջոցներն ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, որ Ֆրանսիսցիի ձերբակալությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հաղորդվել է, թե առաջիկա օրերին Սարկոզին կարող է հայտարարել մեծ քաղաքականություն վերադառնալու և այդպիսով՝ ՄՀԺՇ կուսակցության ամենաերևելի անդամը դառնալու մասին: Փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանի ԿԸՀ ղեկավարը «ցնցված» է ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունից’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանի նախագահի և վարչապետի փոխհարաբերությունները լրջորեն վատթարացել են’