‘Փարիզում մահմեդական հանդերձանք կրելու պատճառով զանգվածային անկարգություններ են սկսվել’

970

 Փարիզի Տրապպ արվարձանում տարերային ցույց է սկսվել այն բանից հետո, երբ տեղի ոստիկաններից մեկը նիկաբ՝ դեմքն ամբողջովին ծածկող շալ կրող մի կնոջ նկատողություն է արել: Մահմեդական կնոջ ամուսինը հարձակվել է ոստիկանի վրա, ինչից հետո տեղի բնակիչների ամբոխը պաշարել է ոստիկանական բաժանմունքը:

Իրավապահները արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարներին ցրելու համար: Վերջիններս քարեր էին նետում բաժանմունքի վրա եւ այրում էին ավտոմեքենաները:

2011-ին Ֆրանսիայում ընդունված օրենքի համաձայն, նիկաբ կրելու համար նախատեսվում է 150 եվրո տուգանք:

 

 

Նախորդ հոդվածը‘Ակտիվիստներին վիրավորող քաղաքացին «Երեւանտրանս» ՓԲԸ-տնօրենն է (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Վանաձորի քաղաքապետի ընկերությունը նորոգման աշխատանքներ է «կատարել» հունիսի 31, 32 եւ 33-ին’