‘Փարիզում նույնասեռ ամուսնությունների դեմ ցույցի ժամանակ գրեթե 100 մարդ է ձերբակալվել’

943

Փարիզի ոստիկանությունը 98 ակտիվիստի է ձերբակալել կիրակի օրը նույնասեռ ամուսնությունների օրինականացման դեմ ցույցի ժամանակ, հայտնում է РИА Новости-ն:

«Որոշ խմբեր փորձում էին անցնել պատնեշներից այն կողմ: Ցուցարարների ուղղությամբ արցունքաբեր նռնակներ չեն արձակվել: Գազը տարածվել է որոշ խմբերի ետ մղելու համար: 98 ակտիվիստներ են ձերբակալվել, որոնցից 6-ը կալանքի տակ են գտնվում, այդ թվում՝ իրավապահ մարմինների ներկայացուցիչների վրա հարձակվելու համար»,- ասել է Ֆրանսիայի ՆԳ նախարար Մանուել Վալսը և հավելել, որ միջադեպի հետևանքով 30 ոստիկաններ թեթև վնասվածքներ են ստացել:

Ավելի վաղ ԶԼՄ-ները տեղեկացնում էին ագրեսիվ տրամադրվածությամբ մի քանի հարյուր երիտասարդների մասին, որոնք ճեղքել են ոստիկանության պատնեշը և ներխուժել Ելիսեյան դաշտեր: Վալսը ափսոսանք է հայտնել, որ ցույցի կազմակերպիչները չեն կարողացել այնպիսի միջոցներ ձեռնարկել, որոնք կօգնեին խուսափել ցուցարարների և ոստիկանության բախումներից:

Նախորդ հոդվածը‘Բաղդադը արաբական աշխարհի մշակութային մայրաքաղաք է հռչակվել’
Հաջորդ հոդվածը‘Ազատության հրապարակում Ֆիլմ են ցուցադրել «Global gold»-ի մասին (Տեսանյութ)’