‘Փարիզում ոստիկանների վրա հարձակում գործած մարդն ապաստան էր փնտրում Գերմանիայում’

1231

Գերմանական ոստիկանության տվյալներով՝ հունվարի 7-ին Փարիզում ոստիկանների վրա հարձակման ժամանակ գնդակահարված մարդը որոշ ժամանակ ապրել է Գերմանիայում՝  ապաստան ստանալու ակնկալիքով:

Ոստիկանությունը խուզարկություն է կատարել Ռեկլինգհաուզեն քաղաքի նրա բնակարանում, սակայն կասկածելի ոչինչ չի հայտնաբերել:

Նա գրանցված է եղել տարբեր անուններով՝ ներկայանալով որպես Սիրիայի, Մարոկկոյի և Վրաստանի քաղաքացի:

Ըստ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնյովի՝ ֆրանսիական հետաքննությունը համոզված է, որ խոսքը Թունիսի քաղաքացի Թարեք Բելգասեմի մասին է,  նա հանցակիցներ չի ունեցել: Ֆրանսիայի իշխանությունները հաստատում են, որ նա տարբեր ժամանակներ ապրել է Լյուքսեմբուրգում, Գերմանիայում և Շվեյցարիայում, և նրանց տվյալներով՝ յոթ տարբեր անուններ է կրել: Փախանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Մահացել է Դեյվիդ Բոուին’
Հաջորդ հոդվածը‘Ամանորյա գիշերը Քյոլնում կատարված հարձակումների թիվն անցել է 500-ից’