‘Փարիզում 15 տոննանոց շոկոլադե «անտառ» է կառուցվել ‘

1175

Փարիզում տեղադրվել է «Կապիկների մոլորակը» հայտնի ֆիլմում պատկերված անտառի շոկոլադե «տարբերակը»: Հայտնի շոկոլադագործ Պատրիկ Ռոժերը հսկայական՝ հինգ տոննանոց եւ երեքհարկանի շենքի բարձրության շոկոլադե ծառ է պատրաստել: Ընդ որում, այդ ճարտարապետական կառույցի «շինարարության» ընթացքում շոկոլադից բացի ուրիշ «շինանյութ» չի օգտագործվել:

Այս նախաձեռնությամբ հեղինակները փորձում են ուշադրություն բեւեռել մոլորակի կենսաբազմազանության պահպանման խնդրի վրա: Հրուշակագործներն իրենց ստեղծագործությունը հրապարակային ցուցադրության են հանել:

Սա Ռոժերի նման առաջին աշխատանքը չէ: 2009-ին նա 15 մետրանոց շոկոլադե արձան էր պատրաստել Բեռլինի պատի քանդման 20-ամյակի կապակցությամբ: 

Լուսանկարը՝ Reuters-ի

Նախորդ հոդվածը‘«Ազատության քայլերթ»՝ հանուն առանց քաղբանտարկյալների Հայաստանի’
Հաջորդ հոդվածը‘Լոնդոնյան դերբին ավարտվեց «Արսենալի» խոշոր հաղթանակով’