Փարիզ․ Պղծվել է Դիմադրության հերոսների հուշարձանը

593

Երկուշաբթի գիշերը «Anti pass» («Անցագրի դեմ») գրությունը, որի վերջին երկու տառերը ձևավորվել են Երրորդ ռայխի զինվորական կազմավորումների հապավման նմանությամբ,  հայտնվել է Փարիզի մերձակա Մոն-Վալերիեն բլուրի վրա, որտեղ տեղադրված է ֆրանսիական Դիմադրության հերոսների հուշարձանը։

Նախագահ Էմանյուել Մակրոնը պահանջել է գտնել վանդալիզմի հեղինակներին և կանգնեցնել դատարանի առաջ։ «Մոն Վալերիեն բլրի հուշարձանի պղծումը ազգի հիշողության պղծումն է»,- գրել է նա Twitter-ում։

«Մարտնչող Ֆրանսիա» հուշահամալիրի կառուցումն սկսվել է պատերազմի ավարտից անմիջապես հետո, Շառլ դը Գոլի կարգադրությամբ։ Հուշահամալիրի 17 գերեզմանատեղիներում ամփոփվել են այն մարդկանց աճյունները, որոնք պատերազմի տարիներին զոհվել են համակենտրոնացման ճամբարներում։ Հուղարկավորության վերջին արարողությունը տեղի է ունեցել 2021 թ․ նոյեմբերի 11-ին, երբ Ֆրանսիայի նախագահի ներկայությամբ հուշահամալիրում վերահուղարկավորվել է ֆրանսիական Ազատագրման շքանշան ունեցող վերջին մարդու՝ Յուբեր Ժերմենի աճյունը։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըՀարութ Ուլոյան․ Փաշինյանի երեկվա գրառման առթիվ
Հաջորդ հոդվածըԱյս իշխանությունների պարագայում չկա նույնիսկ Արցախը պաշտպանելու մղում․ Վարդան Հարությունյան