‘Փարպեցի փողոցում գտնվող չորսհարկանի շենքի բնակիչները դրսի վերելակ են կառուցում’

1751

Փարպեցի փողոցում գտնվող չորսհարկանի շենքի բնակիչները դրսի վերելակ են կառուցում: Շենքի ու նորահայտ վերելակի լուսանկարները համացանցում հայտնվել են դեռ երեկ: ԱԻՆ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Վլադիմիր Հովսեփյանը panarmenian.net-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այդ վերելակի համար թույլտվություն չկա և այն ապօրինի է կառուցվում:

Վլադիմիր Հովսեփյանն ասաց, որ քիչ առաջ այդ մասին տեղեկացրել է Հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցներին և նրանք շուտով կզբաղվեն խնդրով:

Նշենք, որ Փարպեվցու փողոցի այս շենքերը կառուցվել են մոտ 80 տարի առաջ, դրանք նախ եղել են չորսհարկանի , հետագայում շենքերին երկու հարկ ավելացրել են:

Նախորդ հոդվածը‘Գլդանի բանտում նոր սկանդալ է հասունանում. բանտարկյալները հացադուլ են հայտարարել’
Հաջորդ հոդվածը‘Դեկտեմբերի 22-ից մինչև 30-ը գյուղատնտեսական մթերքների տոնավաճառ կգործի Սարյան պուրակում’