‘ «Փարքինգ սիթի սերվիսը» ֆոկուս է անում. մամուլ ‘

1888

Երևանում վճարովի ավտոկանգառների սպասարկմամբ  զբաղվող «Փարքինգ սիթի սերվիսը» կարող է այնպես անել, որ անվճար ավտոկանգառում կայանած մեքենայի սեփականատերը ընդամենը մեկ վայրկյանում դառնա ընկերության պար տապանը:
Այս մասին այսօրվա համարում գրում  է «Հայկական ժամանակ» օրաթերթն ու նշում, որ երեկ, թերթի թղթակիցը ականատես է եղել հետևյալ տեսարանի.
«Մաշտոցի պողոտայում անվճար կայա­նատեղիում կայանված են մի քանի ավտոմեքենաներ: Այդ պա­հին կանգառում է հայտնվել «Փարքինգ սիթի սերվիսի» աշխա­տակիցներից մեկը՝ ներկող սարքով, ու ներկել ավտոկանգառի սահմանները կարմիր ներկով: Մեքենաները վայրկյանների ըն­թացքում հայտնվել են կարմիր գծանշման, այսինքն՝ արդեն վճարովի կանգառի, սահմաններում: Ինչպես հայտնի է, եթե կարմիր գծանշման սահմաններում ես մեքենան կայանել, պետք է վճարես: Վարորդները շվարել են, թե ինչպես դարձան  «Փարքինգ սիթի սերվիսի» պարտապանը:
Նրանցից մեկը մեր թերթի թղթակցի հետ զրույցում դժգոհել է, որ «էսպես չեն սպասարկում», որ դա նշանակում է անբարեխիղճ վերաբերմունք ընկե­րության ծառայություններից օգտվող քաղաքացու նկատմամբ:
Վարորդները չեն կողմնորոշվել՝ կայանելու համար վճարե՞ն, թե ոչ, քանի որ իրենք ի սկզբանէ անվճար կանգառում էին կայանել: Իսկ ներկարարը տեղափոխվել է այլ տարածք՝ անվճար կանգառները ներկազարդելու:
Ինչպես հայտնի է, «Փարքինգ սիթի սերվիսի» ծառայություններից վարորդները դժգոհ են: Նախ՝ մեկ տարվա վարձ վճարելով (12 հազար դրամ), վարոր­դը մեքենան մայրաքաղաքում տվյալ ժամկետի համար կայանելու իրավունք չունի: Անգամ եթե դեկտեմբերի 29-ին մեկ տար­վա գումար վճարես, ծառայությունից օգտվելու իրավունք ունես մինչև ընթացիկ տարվա վերջին օրը: Դժգոհության երկրորդ պատճառն այն է, որ ընկերությունը գումար է գանձում, սակայն մեքենաների անվտանգության համար գրեթե քայլեր չի ձեռ­նարկել: Մայրաքաղաքի բազմաթիվ վճարովի կայանատեղերում դժվար է գեթ մեկ տեսախցիկ գտնել:

Նախորդ հոդվածը‘ՊՊԾ կատարում է ՃՈ գործառւյթները. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Մահացել է նկարիչ Ժան Ժանսեմը. նա 93 տարեկան էր’