‘Փետրվարի 18-ին թանաքը չի՞ ցնդի (լուսանկարներ)’

880

ԿԸՀ-ն այսօր ներկայացրեց փետրվարի 18-ին կայանալիք նախագահի ընտրությունների ժամանակ տեղամասային ընտրական հանձնաժողովներում օգտագործվելիք թանաքանյութը, որով պետք է կնքվեն ընտրություններին մասնակցող քաղաքացիների անձնագրերը: Այն, ըստ օրենքի պահանջի, պետք է անհետանա 12 ժամից հետո:

 

Հիշեցնենք, որ 2012-ի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ առաջին անգամ օգտագործվեց «անհետացող» թանաքը: Այն ժամանակ քվեարկության մեկնարկից քիչ անց պարզ դարձավ, որ թանաքը ցնդում է րոպեներ անց՝ գործնկանում հնարավոր դարձնելով կրկնակի քվեարկությունը:

 ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն այօր լրագրողներին հավաստիացրեց, որ Մեծ Բրիտանիայում արտադրված նոր թանաքանյութը կատարելագործված է, բացի դրանից, ԸՀ անդամների վերապատրաստման դասընթացներում առանձին տեղ է հատկացվել թանաքանյութի օգտագործման կանոնների ուսուցմանը:

«Եթե նկատի ունենանք, որ այս դասընթացներին մեծ թվով քաղաքացիներ էին ընդգրկված, վստահաբար կարելի է պնդել, որ յուրաքանչյուր հանձնաժողովի կազմից առնվազն երեք-չորս քաղաքացի լիարժեք տեղեկացված են թանաքանյութի օգտագործման կանոններին: Սա հիմք է տալիս պնդելու, որ այս անգամ նման խնդիրներ չեն լինի», — թանաքանյութի «շնորհանդեսից» հետո լրագրողներին ասաց Տիգրան Մուկուչյանը::

Նրա խոսքով, ընտական հանձնաժողովների այն անդամները, որոնք միտումնավոր կշրջանցեն թանաքանյութի օգտագործման կանոնները, համապատասխան պատասխանատվություն կկրեն, ինչպես եւ այլ ընտրական իրավախախտուների դեպքում: 

Նախորդ հոդվածը‘Լևոն Հայրապետյան. «Վերականգնմանս համար կպահանջվի եւս մի քանի ամիս»’
Հաջորդ հոդվածը‘Մյասնիկ Մալխասյան. Կուսակցություն ստեղծելու գաղափարը հնչեցվել է ժամանակին ‘