‘Փետրվարի 20-ին հավաք Ազատության հրապարակում’

3731

Սիրելի հայրենակիցներ,

Սույն թվականի փետրվարի 20-ին, ժամը 18։00-ից Հայ ազգային կոնգրեսը Ազատության հրապարակում կազմակերպում է Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված հոբելյանական տոնական հավաք։

Հրապարակում կներկայացվեն Շարժման տարիների լուսանկարների, պլակատներ, կարգախոսներ, կցուցադրվեն տեսանյութեր։

Կլինեն ելույթներ, կհնչի երաժշտություն եւ Շարժման շեփորը։

Տեղի կունենա պատմաբան Աշոտ Սարգսյանի՝ «Ղարաբաղյան շարժման պատմություն 1988-1989» պատմագիտական աշխատության շնորհանդեսը։

 

Միջոցառման սկիզբը փետրվարի 20-ին ժամը 18.00-ին։

Մեր պատմության հերոսական այս դրվագին նվիրված միջոցառմանը հրավիրում ենք մասնակցելու Ղարաբաղյան շարժման ղեկավարներին, ակտիվիստներին, երիտասարդ սերնդին, բոլորին։

Շարժմանը նվիրված նյութերի ցուցադրությունը կշարունակվի նաեւ փետրվարի 21-ին եւ 22-ին։

 

Նախորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Եվ «որտեղի՞ց արդյոք ծագեց էս ընդհանուր աղետը մեծ»’
Հաջորդ հոդվածը‘Արմեն Սարգսյանը, բնականաբար, համաձայնվել է դառնալ նախագահի թեկնածու’