‘Փետրվարի 21-ին Երևանում տեղի կունենա Yerevan Mall խոշոր առևտրի կենտրոնի բացումը ‘

2094

Փետրվարի 21-ին Երևանում տեղի կունենա Yerevan Mall խոշոր առևտրի կենտրոնի բացումը:

Ոչ պաշտոնական տվյալներով, Yerevan Mall-ի համասեփականատերը Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանն է: 

Yerevan Mall-ում, ինչպես և «Դալմա մոլ» երևանյան առաջին հիպերմարկետում, կներկայացվեն հագուստի և աքսեսուարների արևմտյան տարբեր ապրանքանիշեր: Հարկ է նշել, որ իր տարածքով «Դալման» զիջում է Yerevan Mall-ին:

Ի սկզբանե նախատեսվում էր, որ Yerevan Mall-ի տարածքում բացվելու է ֆրանսիական Carrefour սուպերմարկետի մասնաճյուղը: Սակայն, Հայաստանում Carrefour-ի պաշտոնական ներկայացուցչից այդ տեղեկատվությունը ճշտելու ԱրմԻնֆո-ի թղթակցի փորձերը հաջողությամբ չեն պսակվել: Ավելի վաղ, նախատեսվում էր Carrefour-ը բացել «Դալմայում», սակայն արդյունքում ֆրանսիական սուպերմարկետների ցանցին մերժել են տարածք տրամադրելու հարցում: Carrefour-ի տեղն զբաղեցրել է Yerevan City-ի սեփականատեր, պատգամավոր Սամվել Ալեքսանյանի պարենային սուպերմարկետը:

Նշենք սակայն, որ մեր հավաստի տեղեկություններով Carrefour-ը բացվելու հենց Yerevan Mall-ում, բայց մի քանի ամիս անց:

 

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանցի պատգամավորը հայկական պատվիրակությանը կոչ է արել մասնակցել Բաքվում ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանին’
Հաջորդ հոդվածը‘Իլհամ Ալիև. Ադրբեջանը և Վրաստանն աջակցում են միմյանց տարածքային ամբողջականության հարցում’