‘Փետրվարի 6-ին Մոսկվայում կքննարկվի ԵԱՏՄ-ին Ղրղըզստանի անդամակցության հարցը ‘

794

Փետրվարի 6-ին Մոսկվայում կընթանա Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջին նիստը, որին կմասնակցեն Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի և Ղազախստանի կառավարությունների ղեկավարները: Այդ մասին հաղորդել է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը: Նիստի ընթացքում քննարկվելու է ԵԱՏՄ-ին Ղրղըզստանի անդամակցության հարցը: Հաղորդագրությունում  նաև նշվում է, որ նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել ինտեգրման օրակարգի հարցերի լայն շրջանակ, որոնք առնչվում են ԵԱՏՄ գործունեությանը, նորմատիվ-իրավական հիմքի զարգացմանը և համագործակցության որոշակի նախագծերի իրագործմանը:

Նիստի նախաշեմին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն առանձին հանդիպումներ կանցկացնի` երկկողմ հրատապ հարցեր քննարկելու նպատասկով:

Հիշեցնենք, որ 2015 թվականի հունվարի 1-ից Հայաստանը ԵԱՏՄ անդամ է:

 

Նախորդ հոդվածը‘Մեկնարկել է Եռյակի նիստը ‘
Հաջորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյանի նոր պատասխանը ցուցարարներին՝ երկուշաբթի ‘