‘ Փետրվարի 7-ին կմենամարտեն Վիկ Դարչինյանը և մեքսիկացի Խուան Խիմենեսը’

1126

2015 թ. փետրվարի 7-ին Չետումալում (Մեքսիկա) բռնցքամարտի երեկոյի շրջանակներում կկայանա 10 ռաունդանոց մենամարտ Հայաստանը ներկայացնող 52,2 կգ քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանի և մեքսիկացի Խուան Խիմենեսի միջեւ։ Այս մասին հայտնում է «boxrec.com»-ը։

39-ամյա Դարչինյանի համար այն կլինի իր կարիերայում 48-րդը։ Նշենք, որ Դարչինյանը 39 հաղթանակ է տարել (28-ը նոկաուտով), 7 պարտություն կրել, իսկ մեկ հանդիպում էլ ոչ-ոքի է ավարտվել։

Ինչ վերաբերում է 23-ամյա Խիմենեսին, ապա նա 27 մարտ է անցկացրել՝ տանելով 19 հաղթանակ և կրելով 8 պարտություն։

Նախորդ հոդվածը‘ Լուսանկարային ակնթարթ. Կլիչկոյի և Ջենինգսի հայացքների մենամարտը (լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘2012 թ. Ա.Ղահրամանյանը հարվածել է վստահված անձին, 2015 թ.` նշանակվել Ռազմական ինստիտուտի պետ’