‘Փետրվարի 7-ին ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով’

949

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը հայտնում է, որ փետրվարի 6-7-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 8-10-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:

Քամին` հարավ-արևմտյան 2-5 մ/վրկ, փետրվարի 8-ին, 9-ին սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 7-ի ցերեկը կբարձրանա 2-4, 8-ի գիշերը 4-6 աստիճանով:

Փետրվարի 6-7-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: 8-10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:

Երևան քաղաքի փետրվարի 6-ի բազմամյա կլիմայական տվյալներ

• Օդի առավելագույն ջերմաստիճան 11.80C (1981 թ.)

• Օդի նվազագույն ջերմաստիճան -24.00C (1974 թ.)

• Օդի միջին օրական ջերմաստիճան -4.10C

Նախորդ հոդվածը‘ Աֆրիկայի Գավաթի կիսաեզրափակիչի երկրորդ խաղն ընդհատվել է(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Զոհված զինծառայողը պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով’