‘Փետրվարի 8-ին Սաակաշվիլին վերջին անգամ ելույթ կունենա վրաց խորհրդարանի առջև’

775

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ամենամյա զեկույցով ելույթ կունենա խորհրդարանում փետրվարի 18-ին, ժամը 14.00-ին, տեղեկացնում է Georgia Online կայքը:

Սպասվող քննարկման ձևաչափը առայժմ դիտարկվում է խորհրդարանական մեծամասնության և փոքրամասնության ներկայացուցիչների կողմից: Վերջնական որոշումը փետրվարի 5-ին կկայացնի խորհրդարանի գրասենյակը:

Սա կլինի Սաակաշվիլիի վերջին ելույթը Վրաստանի նախագահի կարգավիճակում: 2013 թ. աշնանը նրա նախագահական լիազորությունները կավարտվեն: Սաակաշվիլին, որն արդեն երկու անգամ անընդմեջ ընտրվել է նախագահի պաշտոնին, համաձայն վրացական օրենսդրության՝ իրավունք չունի երրորդ անգամ առաջադրել իր թեկնածությունը:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը այցելել է Պարույր Հայրիկյանին (լրացված)’
Հաջորդ հոդվածը‘Լևոն Զուրաբյան. Իշխանությունները տապալվել են բնականոն նախագահական ընտրությունների պայմաններն ապահովելու գործում (տեսանյութ)’