‘Փետրվարի 8-ի դրությամբ՝ ընտրողների թիվը կազմում է 2 միլիոն 505.882 հազ. մարդ’

1074

Քվեարկության օրվանից 10 օր առաջ՝ փետրվարի 8-ին, Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվն է` 2.505.882, որից.

— այլ համայնքի հաշվառում ունեցող, ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես հանված և ըստ քվեարկելու օրը գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակ ընդգրկված` 2865.

— Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող, քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի մոտակա ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակ ընդգրկված` 111.

-քվեարկության օրը ընտրական տեղամասեր գործուղվող, իրենց հաշվառման վայրի ընտրողների ցուցակից հանված և ընտրական տեղամասում քվեարկող ոստիկաների լրացուցիչ ցուցակ ընդգրկված` 130.

— ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում քվեարկությանը մասնակցող ընտրողների լրացուցիչ ցուցակ ընդգրկված` 68:

Նախորդ հոդվածը‘Սերիալները սոցիալական որոշակի հարցեր են լուծում. Դերասանների ժամանակակից մեքենաները՝ վկա. Սերժ Սարգսյան’
Հաջորդ հոդվածը‘150.000 դրամ ստանալու համար վարորդը պետք է աշխատի օրական 18 ժամ՝ առանց հանգստյան օրերի (Տեսանյութ)’