‘Փետրվար ամսին երկրից մեկնել և չի վերադարձել 15 120 մարդ’

851

2013 թվականի փետրվար ամսին երկրից մեկնել և չի վերադարձել 15 120 մարդ, այս մասին iLur.am-ը տեղեկանում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայության պաշտոնական կայքէջից:

Ըստ ծառայության տվյալների՝ օդային ճանապարհով ժամանածների ու մեկնածների բացասական սալդոն կազմում է  -10 514 (43 751 և 54 265),  երկաթուղային տրանսպորտով ժամանածներինն ու մեկնածների սալդոն՝  -133  ( 954 և 1 087 ), ավտոտրանսպորտային միջոցներով ժամանածներինն ու մեկնածներինը՝  74 740 և  79 213 , սալդոն՝ -4 473:

Այսպիսով՝ Հայաստանից մեկնել և Հայաստան ժամանել է, ընդհանուր թվով, համապատասխանաբար՝ 119 445  և   134 565 մարդ: Ըստ այդմ՝ պարզ է դառնում, որ  փետրվար ամսին 15 120 մարդ մեկնել է երկրից և չի վերադարձել:

 

Նախորդ հոդվածը‘Ֆուտբոլային հանդիպումը հետաձգվել էր մեղուների պատճառով. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Վերջին 2 ամիսների ընթացքում երկրից մեկնել և չի վերադարձել 22 122 մարդ’