‘Փլուզում կենտրոնում. 80 հազար բնակիչ մնացել է առանց հոսանք ‘

2296

Քիչ առաջ մեր կայքի ընթերցողներից մեկը ահազանգել է, որ իրենց բակում` Կենտրոն վարչական շրջանի Աղայան փողոցի թիվ 7 շենքի հարեւանությամբ փլուզում է եղել, ինչի արդյունքում իրենց մնացել են առանց հոսանքի: Բնակիչը մեզ հետ զրույցում նշել է, որ իրենք փորձել են կապ հաստատել պատասխանատու մարմինների, եւ մասնավորապես, քաղաքապետարանի հետ, սակայն, ապարդյուն: Նրա խոսքով, փլուզումից հետո, որն առաջացել է այնտեղ շինարարություն իրականացնողների մեղքով, շինարարները անհետացել են: Որոշ ժամանակ անց իրենց բակ են եկել էլեկտրացանցի ներկայացուցիչները, ովքեր կատարել են համապատասխան անջատումներ, որպեսզի հոսանքահարումներ չլինեն: Բնակչի խոսքով, սակայն, իրենք մնացել են առանց հոսանք եւ չի բացառվում, որ խնդիրը չկարգավորվի մի քանի օր:

Նույն դեպքի կապակցությամբ, ԱԻՆ-ը հայտնում է, որ «հուլիսի 14-ին, ժամը 15.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աղայան փողոցի թիվ 7 շենքի մոտակայքում գտնվող թիվ 1316 էլեկտրական ենթակայանի պատը փլուզվել է:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ Աի արձագանքման խումբը:

Տեղում պարզվել է, որ տեղի է ունեցել էլ. ենթակայանի արտաքին պատի փլուզում: Տուժածներ չկան»:

Իր հերթին Shamshyan.com-ը տեղեկացնում է, որ փլուզման պատճառը ենթակայանի հարևանությամբ և նշված շենքի արանքում կառուցվող առևտրի սրահով ու գրասենյակային տարածքներով շենքի կառուցումն է, որի շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ շինարարների և նրանց պատվիրատուների ղամազության հետևանքով մի ամբողջ թաղամաս հոսանքազրկվել է: Այստեղ կա նաև ընկած ցուցանակ, սակայն ցուցանակը չունի կնիք և ցուցանակի վրա գրված է պատվիրատու Մագդա Սարգսյան, կապալառու «Տրանս ունիվերսալ» ՓԲԸ, լիցենզիա համար 15 181, նախագծող «ՊատԱրմ» ՍՊԸ: Ցուցանակից պարզ է դառնում, որ պետք է կառուցվի 4 հարկանի բնակելի շենք, շինարարության սկիզբ է գրված 15.03.2013թ, ավարտը՝ 15.09.2014թ:

Կայքի փոխանցմամբ, առանց հոսանքի են մնացել 80 հազարից ավելի բնակիչներ: 

Նախորդ հոդվածը‘Սան Ֆերմինի ցլավազքի հետեւանքով հինգ մարդ է վնասվել’
Հաջորդ հոդվածը‘Աֆղանստանում բրիտանացի զինվորներն ավելի շատ ինքնասպան են լինում, քան զոհվում են մարտի դաշտում’