‘ Փլուզվել են «Զվարթնոց» օդանավակայանի չգործող էստակադայի բազրիքները’

1059

Օգոստոսի 12-ին, ժամը 15.00-ին ՀՀ ԱԻՆ-ում տեղեկատվություն է ստացվել, որ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի նախկին տերմինալ ՕԿՀ-1 շենքի տարածքում փլուզվել են էստակադայի երկաթբետոնե բազրիքները. անհրաժեշտ է օգնություն:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ փլուզվել են չգործող էստակադայի երկաթբետոնե բազրիքները (մոտ 30 մ), և առկա է մոտ 30 մ թուլացած հատվածի փլուզման վտանգ:
Դեպքի վայրում է գտնվել ՃԿԿ-ում ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պատասխանատու աշխատակիցը:
Դեպքի մասին տեղեկացվել է ՃԿԿ-ում ՀՀ քաղաքաշինության նախարարության պատասխանատուն:

Նախորդ հոդվածը‘Ուշադրություն վարորդներ. Ծուղակ Երևան-Սևան ճանապարհին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Մոսկվայում ձերբակալվել են ավելի քան 25 մարդու սպանության մեջ մեղադրվող հանցախմբի անդամներ’