‘ Փլուզվել է Արտաշատի մարզադաշտի պատը’

810

Օգոստոսի 22-ին, ժամը 03.18-ին, ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի մարզադաշտի արտաքին պատը փլուզվել է և լցվել Խարազյան փողոց:
Դեպքի վայր է մեկնել Արտաշատ քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ դեպի Խարազյան փողոց է փլուզվել մարզադաշտի արտաքին պատը (15×3մ)՝ ամբողջությամբ փակելով ճանապարհի երթևեկելի մասը:
Ճանապարհահատվածի մաքրման աշխատանքները կսկսվեն օգոստոսի 22-ին: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Նախորդ հոդվածը‘ՃՏՊ` Վրաստանում. տուժածների մեջ հայեր կան’
Հաջորդ հոդվածը‘Գեղարքունիքում վթարի հետևանքով մեկ տարեկան երեխա է մահացել’