‘Փլվածք Թբիլիսի-Փոթի ավտոճանապարհին’

855

Հունիսի 13-ին, ժամը 17.15-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից Արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկություն է ստացվել, որ հունիսի 12-ին Թբիլիսի-Փոթի ավտոճանապարհի Սուրամի հատվածում տեղի է ունեցել փլվածք, ինչի հետևանքով ավտոճանապարհը երկկողմանի փակվել է: Զոհեր և տուժածներ չկան:

Այժմ գործում է շրջանցիկ Գոմի-Սաչխերե ավտոճանապարհը, որը նախատեսված է միայն մարդատար ավտոմեքենաների համար:

Նախորդ հոդվածը‘Քլինթոնը հանդես է եկել Շոտլանդիայի անկախության դեմ’
Հաջորդ հոդվածը‘Իսպանիա – Հոլանդիա 1-5. Վան Պերսիի ֆանտաստիկ գոլը և Կասիլիասի սխալները (տեսանյութ)’