«Փյունիկը» պատասխան խաղում էլ հաղթեց «Կալմարին» եւ դուրս եկավ երրորդ փուլ (տեսանյութ)

226

Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Աբովյանի «Քաղաքային» ստադիոնում մրցեց շվեդական «Կալմարի» հետ։

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն առավելության հասավ 2:1 հաշվով Հայաստանի հավաքականի կիսապաշտպաններ Արտակ Դաշյանի եւ Հովհաննես Հարությունյանի գոլերի շնորհիվ։

Առաջին խաղում երեւանյան թիմը նույնպես հաղթել էր 2:1 հաշվով։

«Փյունիկի» հաջորդ մրցակիցը կլինի նորվեգական «Բուդյո-Գլիմտի» եւ չեխական «Բոհեմիանսի» դիմակայության հաղթող։ Առաջին խաղում 3:0 հաշվով հաղթել է «Բուդյո-Գլիմտը»։

Կոնֆերենցիաների լիգա, որակավորման երրորդ փուլ, պատասխան խաղ

«Փյունիկ» (Հայաստան) — «Կալմար» (Շվեդիա)՝ 2:1 (առաջին խաղ՝ 2:1)

Արտակ Դաշյան, 75, Հովհաննես Հարությունյան, 77 — Միլետա Ռայովիչ, 88

Նախորդ հոդվածըԱշոտ Սարգսյան. Վերջին հոդվածիս «հետգրության» փոխարեն
Հաջորդ հոդվածըՊՍԺ-ն «Բարսելոնային» է առաջարկել Նեյմարին, Չավին մերժել է