Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վերջին տուրում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում 1:2 հաշվով պարտվեց շվեյցարական «Բազելին» եւ ավարտեց պայքարը։
Առաջին խաղակեսում հյուրերից աչքի ընկան շվեյցարացի կիսապաշտպան Դարիան Մալեսն (տեսանյութ) ու գերմանացի կիսապաշտպան Անտոն Կադեն։
53-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց «Բազելի» շվեյցարացի հարձակվող Դան Նդոյը (տեսանյութ)։
«Փյունիկը» թվային առավելությունը գոլի վերածեց 72-րդ րոպեին։ Մրցակցի դարպասը գրավեց բոսնիացի կիսապաշտպան Լուկա Յուրիչիչը։
Խմբի մյուս խաղում Սլովակիայի չեմպիոն «Սլովանը» հյուրընկալվեց Լիտվայի «Ժալգիրիսին» եւ հաղթանակ տարավ 2:1 հաշվով սերբ հարձակվող Ալեքսանդր Չավրիչի դուբլի շնորհիվ։
«Սլովանը» 11 միավորով դարձավ խմբի հաղթող եւ նվաճեց 1/8 եզրափակիչի ուղեգիր։ «Բազելը» նույնքան միավորով երկրորդն է եւ պայքարը կշարունակի 1/16 եզրափակիչում։
Կոնֆերենցիաների լիգա, H խումբ, 6-րդ տուր
«Փյունիկ» — «Բազել»՝ 1:2 (տեսանյութ)
Լուկա Յուրիչիչ, 72 — Դարիան Մալես, 17, Անտոն Կադե, 30
Հեռացում՝ Դան Նդոյ («Բազել»), 53, երկրորդ խաղակես
«Ժալգիրիս» — «Սլովան»՝ 1:2
Ֆրանսիս Կիերեմեխ, 47 — Ալեքսանդր Չավրիչ, 15, 23
Չիրացրած 11մ՝ Գեորգի Չակվետաձե («Սլովան»), 90
Մրցաշարային դրություն․ «Սլովան»՝ 11 միավոր, «Բազել»՝ 11, «Փյունիկ»՝ 6, «Ժալգիրիս»՝ 5։