‘«Փնտրելու համար գուգլ կա, որն ավելի արդյունավետ է, քան կեղծ-հռետորական հարցադրումները»’

1619

Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը ֆեյսբուքում գրում է. «Հայկական ֆեյսբուքի ամենատաղտկալի մուղամից: Բա ո՞ւր են սրանք, բա ո՞ւր են նրանք: Սովորաբար հարցնում են բոլորը բոլորի մասին՝ փակ շրջանակով: Իր անհամությամբ ու մաշվածությամբ մոտավորապես համարժեք է «հայտնաբերվել է օձ» կամ «ավտոբուսներով գնում են» -ին: Տպավորություն կա, որ ազգս անընդհատ ինքն իրեն է փնտրում՝ ի դեմս յուրաքանչյուրի չսիրած խմբի՝ ո՞ւր եք: Փաստորեն տեղագրության լուրջ խնդիր կա ու կենտրոնի խախտման: Որովհետեւ կենտրոնը շեղվում է այնտեղ, ուր «ուր են» հարցն է նշում: Ավելի հետաքրքրիր կլիներ, եթե ամեն մեկն իր տեղն ու իր ուրը հստակ դիրքավորեր, քան թե ուրիշներին անընդհատ փնտրեր: Ի վերջո փնտրելու համար այս դարում գուգլ կա, որն ավելի արդյունավետ է, քան կեղծ-հռետորական հարցադրումները ֆեյսում»:

Նախորդ հոդվածը‘Օմբուդսմենի արձագանքը Երևանի քաղաքապետարանի և Ոստիկանության գործունեությանն առնչվող մի շարք հնչեղ խնդիրներին’
Հաջորդ հոդվածը‘Բակո Սահակյանը շնորհավորել է Հվ. Օսիայի նախագահին՝ անկախության տոնի կապակցությամբ’