‘«Փնտրում եմ 4 համարի երթուղայինում տեսածս՝ իր պարզության մեջ շքեղ աղջկան»’

1634

Քաղաքացի Տարոն Պարսամյանը «Ֆեյսբուքում» գրում է.

45 համարի ավտոբուսի մեջ էի Օպերայում, դեպի Բաղրամյան գնացող կանգառում չեմ կարող նկարագրել, թե ինչ կարգի իր պարզության մեջ շքեղ աղջիկ նստեց 4 համարի երթուղային…

Ակամայից իջա, առանց չափազանցության՝ վազեցի Բաղրամյանով ու մյուս կանգառում մտա էդ երթուղային… Զգացվում էր, որ շտապելով եմ նստել ու լրիվ յուղ կվառեի, եթե հետևից էջնեի ու գնայի…
Ինձ գցեցի պեչենու բաղերը ու ձևացրի, թե իբր ՖԲ ընկերներ ենք… պատասխանեց, որ միայն իրական ընկերներ ունի ՖԲ-ում… Պնդեցի, թե մեկին նմանացնում եմ, որ ասի անուն ազգանունը, խորամանկ ժպտով՝ հավերժական կանացի պատասխանեց, թե եթե այդպես ա, ուրեմն էսօր գտիր ու գրիր ՖԲ-ով, եթե ոչ ինձ մի անհագստացրու… Ու, գրողը տանի, էդ քայլով «վաբշե» դուրս եկավ…

Ժողովուրդ, ես էսքան անօգնական վիճակում մեկել եղել եմ «Մունդիալ 98-ի» ժամանակ, երբ Ֆրանսիան «լկտիաբար» հաղթեց Բրազիլիային 3-0 հաշվով: ՃՃ

Ես պաշոտնապես ընդունում եմ, որ խաբել եմ, քանզի ուրիշ տարբերակ չունեի, հույսս դրել եմ, որ այս գրառումը կտեսնի ինքը ու չատով կասի, որ ներում է ինձ…

Խնդրում եմ, ովքեր կարող են, թող տարածեն էս գրառումը … ավել պակասի համար կներեք: ՃՃՃՃ

Նախորդ հոդվածը‘«Ժառանգություն». ՍԴ դիմելու վերջնական որոշում չկա’
Հաջորդ հոդվածը‘Բեռլուսկոնիին մեղադրում են Բալոտելիի տրասնֆերը ընտրարշավում օգտագործելու մեջ’