‘Փոլ Գոբլ. Ռուսաստանի համար Վրաստանը ճանապարհ է, Հայաստանը` զենք, Ադրբեջանը` գին’

3710

Ռուսաստանի համար Վրաստանը ճանապարհ է, Հայաստանը` զենք, Ադրբեջանը` գին, «Ամերիկայի Ձայն»-ին հայտարարել է հայտնի ամերիկյան վերլուծաբան Փոլ Գոբլը: «Հայտնվելով բարդ իրավիճակում` Մոսկվան Հայաստանի նկատմամբ ճնշում է գործադրում, պարտադրելով միանալ Մաքսային Միությանը: Այսօր Ռուսաստանն ակնհայտորեն Երևանի կողմն է, Մոսկվան Երևանին օգտագործում է բացառապես սեփական նպատակներով: Այդ լույսի ներքո Հայաստանը, որը վտանգավոր շրջան է ապրում, պետք է ղեկավարվի ոչ թե  այսրոպեական, այլ երկարաժամկետ միջոցներով, կայացնելով մի շարք որոշումներ` ստեղծված իրավիճակից դուրս գալու նպատակով: Հաշվի առնելով լավ տարբերակների բացակայությունը` Երևանը պետք է ընտրի չարիքներից փոքրագույնը», — համոզված է վերլուծաբանը:

Ընդ որում վերլուծաբանը երկակի ստանդարտներ ունեցող Արևմուտքին մեղադրել է Ռուսաստանի ագրեսիվ դիրքորոշման համար: Այդուհանդերձ, Գոբլը Ռուսաստանի համար կանխատեսում է մոոտալուտ փոփոխություններ, որոնցից կտուժեն ԱՊՀ մյուս երկրները:

Այդ լույսի ներքո Հայաստանն արդեն այսօր պետք է մտածի այն բանի մասին, թե ինչպիսին է իրեն տեսնում 25 տարի անց, ինչը  պահանջում է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորում Հայաստանի և Ադրբեջանի համաձայնության հիման վրա: Իսկ Մոսկվան ցանկանում է միայն դիմակայության շարունակում, քանի որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման դեպքում նրա համար չափազանց բարդ կլինի Երևանի նկատմամբ ճնշում գործադրելը: Ուստի, եթե Հայաստանը շարունակի Ռուսաստանը դիտարկել որպես իր միակ դաշնակից, ապա նրանից կախված կմնա դեռ շատ երկար ժամանակ», — ամփոփել է Գոբլը:

Նախորդ հոդվածը‘Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով’
Հաջորդ հոդվածը‘Ահմեթ Դավութօղլու. Հայաստանի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում լարվածության սրումն Ուկրաինայի իրադարձությունների հետևանք է ‘