‘Փոխատեղումներ և ազատումներ ոստիկանությունում’

990

ՀՀ ոստիկանապետ  Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել, համաձայն որոնց Արմեն Իսրայելյանը ազատվել է ոստիկանության Հրազդանի պետի պաշտոնից: Մեկ այլ հրամանով վերջինս նշանակվել է ոստիկանության Մեծամորի բաժնի պետ:

Եւս մեկ հրամանով աշխատանքից ազատվել է ոստիկանության Հրազդանի բաժնի պետի օպերգծով տեղակալ Արամ Ավագյանը: Մեկ այլ հրամանով Արմեն Գասպարյանը ազատվել է ոստիկանության Մեծամորի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Հրազդանի բաժնի պետ: Ոստիկանապետի մեկ այլ հրամանով աշխատանքից ազատվել են ոստիկանության Դիլիջանի բաժնի պետի օպերգծով տեղակալ Արսեն Ավետիսյանն ու նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Բագրատ Գիշյանը:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Ուկրաինական դեպքերի հերթական դասերը’
Հաջորդ հոդվածը‘Սոցիալապես անապահով խավերը գազի համար կշարունակեն վճարել 100 դրամ’