‘Փոխհրաձգություն շփման գծում. Հայկական կողմը ունի մեկ վիրավոր’

1608

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 7-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի է ունեցել ակտիվ փոխհրաձգություն, որի արդյունքում հակառակորդը կրել է կենդանի ուժի կորուստներ: Փոխհրաձգության ընթացքում հակառակորդի կողմից արձակված կրակոցից գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Վիկտոր Շուբերտի Աբրաամովը:

Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր:

Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Նախորդ հոդվածը‘Բաքվի քարոզչության հերթական «ձեռքբերումը». Սահմանից լուր են տալիս՝ հղում անելով «ռուսական աղբյուրներին»’
Հաջորդ հոդվածը‘Մեկ դերասանի թատրոն. Գվարդիոլայի պարը թիմի տակտիկան բացատրելու ժամանակ (տեսանյութ)’