‘Փոխնախարար. Գալուստ Սահակյանի ջիպը որ չլիներ, Հայաստանում պրոբլեմ չէ՞ր լինի’

1681

«Լանդ քրաուզերի» վերաբերյալ ուշագրավ մեկնաբանություն է տվել ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:

Կառավարության այսօրվա նիստից հետո, պատասխանելով լրագրողների հարցին, թե որքանո՞վ է փողերի տնտեսման տեսանկյունից նպատակահարմար նման թանկ ավտոմեքենայի գնումը, փոխնախարարը պատասխանել է.

«Դուք ուզում եք ասել, որ այն բոլոր պրոբլեմները, որ այսօրվա պայմաններում ունի Հայաստանի Հանրապետությունը, եթե այդ ջիպ մեքենան չառներ, այդ պրոբլեմները կլուծվեի՞ն: Ես չեմ ուզենա համադրել, իսկ մեքենան կարելի էր ավելի էժան առնել, ավելի թանկ առնել, իհարկե, էդ հարցը միշտ էլ քննարկելի հարց ա որպես այդպիսին»:

 Օրերս, թեմայի շուրջ մեկնաբանություն տալով, ինքը` Գալուստ Սահակյանը հայտարարել է, թե ճոխ ավտոմեքենան ձեռք է բերվել հանուն «պետության ամրության»:

«Դա պետության ամրության համար է, որևէ անձի համար չէ: Վաղը կամ մյուս օրը կարող է մեկ ուրիշ մարդ այդ մեքենան նստի: Առաջիկա բյուջեի ընդունման ժամանակ մենք նորից մեքենաներ պետք է գնենք, քանի որ երբ արտասահմանյան հյուրեր են գալիս, և մենք մեքենաներ ենք պատվիրում, ավելի թանկ է նստում ԱԺ-ի վրա, քան երբ ինքդ ես շահագործում», — Տավուշի սահմանամերձ գյուղեր այցելության ընթացքում ասել է ԱԺ նախագահը:

 

Նախորդ հոդվածը‘Կեյլոր Նավաս. «Ես կաշխատեմ շատ բան սովորել Կասիլյասից» ‘
Հաջորդ հոդվածը‘Վրաստանի վարչապետը ժամանել է Հայաստան’