Փոխվարչապետ․ Կիևը մերժել է Մարիուպոլը հանձնելու՝ Ռուսաստանի վերջնագիրը

425

Կիևը մտադիր չէ հանձնելու Մարիուպոլը ռուսաստանյան կողմի պահանջով, «Украинская правда-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը։

«Ոչ մի հանձնման, զենքը վայր դնելու մասին խոսք լինել չի կարող։ Մենք արդեն ռուսաստանյան կողմին տեղեկացրել ենք դրա մասին»,- ասել է նա։

Կիևը իր դիրքորոշման մասին տեղեկացրել է նաև ՄԱԿ-ին և Կարմիր խաչի միջազգային կոմիտեին։

Ուկրաինան պահանջում է, որ ռուսաստանցի զինվորականներն անհապաղ միջանցք բացեն խաղաղ բնակիչների համար, որպեսզի նրանք Մարիուպոլից դուրս բերվեն Զապորոժիե, նշում է թերթը։

Մարտի 20-ի ցերեկը Ռուսաստանը վերջնագիր է ներկայացրել Մարիուպոլի պաշտպաններին՝ առաջարկելով մարտի 21-ին, ժամը 10։00-ից մինչև 12։00-ը կազմակերպել քաղաքից ուկրաինացի զինվորականների և «արտասահմանցի վարձկանների» դուրս բերումը առանց զենքի, և խոստանում են այդ դեպքում խնայել նրանց կյանքը։ Դրանից հետո Մարիուպոլ պետք է գան հումանիտար շարասյուներ և տարհանեն խաղաղ բնակչությանը։ Գրավոր պատասխանը ուկրաինական կողմը պետք է տար մինչև երկուշաբթի առավոտվա ժամը 5։00-ն։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՄարիուպոլի քաղաքապետի խորհրդական․ «Մենք կկռվենք մինչև վերջին զինվորը»
Հաջորդ հոդվածըՏրիբունալ ստեղծելու վերաբերյալ հանրագիրը ստորագրել է մեկ միլիոնից ավելի մարդ