‘Փոխքաղաքապետ.150000 դրամ ստանալու համար պետք է աշխատել շաբաթ, կիրակի, տոն օրերին և ժամը 22:00-ից հետո’

1029

Փոխքաղաքապետ Կամո Արեյանն այսօր մեկաբանել է համացանցում տարածված տեսանյութը, որում, ի հակադրություն քաղաքապետ Տարոն Մարգարյանի խոսքի` 150 աշխատատեղի և 150.000 դրամ աշխատավարձի մասին, քաղաքացուն պատասխանել են, որ այս պահին աշխատատեղ չկա՝ այն էլ նշված աշխատավարձով:

«Երևանի քաղաքապետարանին անհրաժեշտ են վարորդներ հասարարական տրանսպորտի` ավտոբուսի համար: Այս պահին մոտ 150 վարորդի կարիք ունենք` D կարգի որակավորում ունեցող: Մենք ներկրել ենք ավտոբուսներ, ներկրում ենք նոր խմբաքանակ: Վարորդի աշխատանքը գնահատելով որպես ռիսկային և ծանր՝ միջին աշխատավարձը սահմանել ենք 150.000 դրամ, որը ձևավորվում է հաստիքային դրույքաչափից` 80.000 դրամ և մյուս մասը այն պարգևավճարից, որը նա ստանում է շաբաթ, կիրակի, տոն օրերին, 22:00-ից հետո աշխատելու համար», — ըստ PanArmenian.net-ի, ասել է փոխքաղաքապետը:

Նախորդ հոդվածը‘Միջպետական, հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են ‘
Հաջորդ հոդվածը‘Նիկոլյա Անելկա. «Յուվենտուս» տեղափոխվել եմ Չեմպիոնների լիգայում հաղթելու համար’