‘Փողին մունաթ, կամ ինչպես ունենալ թիկնապահ ոստիկան. Մամուլ’

1339

«Ֆինանսական բուրգի» գործով ցուցմունք տված Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի որդին՝ Արմեն Նազարյանը, նշել էր, որ ՀՀ ոստիկանության հետ ունի համապատասխան պայմանագիր իրեն թիկնապահ տրամադրելու համար։

«ՀԺ»-ի հարցմանն ի պատասխան՝ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնել են, որ նախկին ոստիկանապետի որդին՝ Արմեն Նազարյանը, շարունակում է օգտվել այդ թիկնապահի ծառայությունից և դրա դիմաց ոստիկանությանն է վճարում ամսական 180 հազար դրամ։ Ոստիկանությունից նաև հայտնում են, որ յուրաքանչյուր քաղաքացի կարող է ստանալ այդ ծառայությունը՝ համապատասխան պայմանագիր կնքելով ոստիկանության հետ։

Նախորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’
Հաջորդ հոդվածը‘Ինչպես «վերընտրվեց» Այնթապի ՀՀԿ-ական գյուղապետը. Մամուլ’