‘Փողի նոր երակ են գտել. Մամուլ’

3368

«ՀՀ կառավարությունը Ազգային ժողով է ներկայացրել օրենքի մի նախագիծ, որը փոփոխություններ է ենթադրում ավտոտրանսպորտային երթևեկության ժամանակ տրանսպորտային միջոցների վարորդների կողմից սահմանված արագության գերազանցման նվազագույն շեմում։ Եթե մինչ այժմ սահմանված արագությունը թույլ էր տրվում գերազանցել մինչև 10 կմ/ժամով, ապա եթե նախագիծն ընդունվի, ինչում գրեթե պետք չէ կասկածել, սահմանված արագության գերազանցումը անգամ 1 կմ/ժ-ով, առաջացնելու է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով»,-գրում է «ՀԺ»-ն և հավելում.

«Եթե մինչև 50 կմ/ժ արագությամբ երթևեկելու նշանից հետո վարորդները կարող էին մեքենան վարել մինչև 60 կմ/ժ արագությամբ և չտուգանվել, ապա նախատեսվող փոփոխությունից հետո կտուգանվեն անգամ 51 կմ/ժ-ով երթևեկելու դեպքում։ Եվ այս օրինաչափությունը գործելու է մնացած բոլոր դեպքերում։ Մտավախություն կա, որ նման օրենք ընդունելով` էլ ավելի մեծ չափերի կհասնեն արագաչափերի տեղադրումից հետո վարորդներից գանձվող միլիոնավոր դրամների տուգանքները։ ԱԺ-ում մեծամասնություն կազմող ՀՀԿ խմբակցությունը այսօր կողմ է քվեարկելու նախագծին»։

Նախորդ հոդվածը‘Առողջապահության ոլորտում առկա է կաշառակերության բարձր մակարդակ. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. «Ետեւը սո՛ւր, առաջը ջո՛ւր»’