‘Փոմփեոյի կարծիքով՝ ԱՄՆ-ի համար Չինաստանն ավելի վտանգավոր է, քան Ռուսաստանը’

2996

Երկարաժամկետ հեռանկարում Չինաստանն ԱՄՆ-ի համար ավելի մեծ սպառնալիք է ներկայացնում, քան Ռուսաստանը: Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում նման պնդում է արել ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Փոմփեոն:

Նրա խոսքով՝ ՌԴ-ն և ՉԺՀ-ն տարբեր տիպի սպառնալիքներ են ներկայացնում Միացյալ Նահանգներին:

Խոսելով Ռուսաստանի մասին՝ Փոմփեոն պնդել է, որ այդ երկիրն ագրեսիա է դրսևորել ու «փորձել է միջամտել» ամերիկյան ընտրություններին:

«Մենք պետք է հակահարված հասցնենք և զսպենք նրանց այնտեղ, որտեղ կարող ենք,- ասել է պետքարտուղարը:- Բայց երկարաժամկետ հեռանկարում, եթե նայեք այն բաներին, որոնք վտանգ են ներկայացնում գոյության ամերիկյան միջոցներին, ռիսկ են կրում ԱՄՆ տնտեսական աճի շարունակմանը, ապա Չինաստանը շատ ավելի մեծ սպառնալիք է  Միացյալ Նահանգների համար»,- նշել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Փոխանցում է tass.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Կիմ Չեն Ինը Հարավային Կորեայի նախագահին երկու տոննա թանկարժեք սունկ է նվիրել’
Հաջորդ հոդվածը‘Գյուղնախարարության «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ում չարաշահումներով քրգործ է հարուցվել’