‘Փոմփեո. ԱՄՆ-ը պատրաստ է նոր միջուկային պայմանագիր կնքել Իրանի հետ’

949

ԱՄՆ-ը պատրաստ է Իրանի հետ կնքել նոր պայմանագիր, որը կերաշխավորի, որ նա երբեք ատոմային զնենք չի արտադրի: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Փոմփեոն գերմանական թերթին տված հարցազրույցում:

«Մենք երաշխավորում ենք, որ Իրանը երբեք ատոմային զենքի չի ունենա: Մենք պատրաստ ենք նոր պայմանագիր կնքել Իրանի հետ, եթե նա պատրաստ լինի երաշխավորելու, որ այնտեղ աշխարհին սպառնացող ատոմային զենք արտադրելու միջոցները չեն զարգանա»,- ասել է Փոմփեոն:

«Բացի այդ, մենք չենք կարող աչք փակել նրա վրա, որ Իրանից նաև այլ սպառնալիքներ են գալիս, անմիջականորեն Գերմանիայում՝ Եվրոպայի կենտրոնում: Իրանի հրթիռային ծրագիրը զարգանում է, Իրանն աշխարհում ամենուրեք «Հեզբոլլահ» շարժման անդամներ է նշանակում, գրոհներ է իրականացնում Եվրոպայում»,- հավելել է ԱՄՆ պատքարտուղարը՝ պնդելով, որ 2015 թ. կնքված միջուկային պայմանագիրն այդ հարցում ոչինչ չէր փոխել:

Փոխանցում է tass,ru-ն:

Նախորդ հոդվածը‘Լոնդոնն սպասում է Թրամփին’
Հաջորդ հոդվածը‘Սամվել Բաբայանի համակիրների հետ կապված միջադեպի գործով 2 անձ կալանավորվել է’