‘«Փոշմանումի» մասնագետները.«Հրապարակ» ‘

1214

Երեկ խորհրդարանական առօրյայի նորություններից մեկն այն էր, որ ոչ միայն Թևան Պողոսյանն էր փոշմանել ու այլևս չի հրաժարվում ԱԺ պատգամավորի մանդատից, այլև Ռուբիկ Հակոբյանն է փոշմանել և նորից ստանձնել է ֆրակցիայի ղեկավարի պաշտոնը: Այս մասին  գրում է «Հրապարակը» և հավելում.

«Այս կուսակցությունում, փաստորեն, Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ «փոշմանումի» մեծ մասնագետներ են հավաքված:

Ի դեպ, երեկ ԱԺ-ում խոսում էին, որ Թևան Պողոսյանին է առաջարկվել «Ժառանգություն» ֆրակցիայի ղեկավարի պաշտոնը, սակայն նա հրաժարվել է՝ ելնելով այն մտավախությունից, որ իր հրաժարականի հայտարարությունից հետո դա կմեկնաբանվի որպես ֆրակցիայի ղեկավարի պաշտոնակռիվ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նախորդ հոդվածը‘Գագիկը Գագիկի «գլխից ուզում է թռնի».«ՀԺ» ‘
Հաջորդ հոդվածը‘Օդի ջերմաստիճանը փետրվարի 6-8-ին կբարձրանա 4-6 աստիճանով’