‘Փոստանջյանի՝ սուտը որպես փաստ մատնանշելու աննպատակ փորձերը. Մամուլ’

1646

Երեկ Զարուհի Փոստանջյանը galatv.am տված հարցազրույցում հայտարարել է, որ ԵԽԽՎ-ում հայաստանյան մյուս պատվիրակները Սերժ Սարգսյանին հարց ուղղելու հնարավորություն չեն ունեցել, քանի որ չեն ցանկացել։ «Եթե ցանկանային, ապա կշտապեին գրանցվել, ինչը չեն արել», հայտարարել է Փոստանջյանը։ «ՉԻ»-ն գրում է, որ սա, ըստ էության, կեղծ հայտարարություն է այն առումով, որ բոլորին էլ հայտնի է՝ Փոստանջյանին հարցի հնարավորություն է ընձեռվել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավարի՝ ՀՀԿ-ական պատգամավոր Դավիթ Հարությունյանի գործուն ջանքերի շնորհիվ միայն։ Հենց նա է, որ հերթագրված պատգամավոր Արփինե Հովհաննիսյանին հորդորել է հարց տալու իր հերթը զիջել Փոստանջյանին։ Դրա մասին անգամ Դավիթ Հարությունյանն է բացահայտ ակնարկել՝ նշելով, որ այդպիսին են (այսինքն «ընդդիմությանը» հերթ տալով է արտահայտվում) ժողովրդավարության մասին իր պատկերացումները։ «Այն, որ Փոստանջյանը «ստեղծագործական հմտություններով» է օժտված, թերևս, նորություն չէ, բայց որ նա կարող է բացահայտ ճշմարտոթյունը հերքել և սուտը որպես փաստ մատնանշել, սա արդեն պաթոլոգիա է»,–հավելում է թերթը։

Մեր կողմից նշենք, որ հարց տալու համար հերթագրված է եղել նաև ՀՀ պատվիրակության անդամ Լ.Զուրաբյանը, որին պարզապես հարց տալու հերթը չի հասել: Նշենք նաև, որ Զուրաբյանին հերթ չի հասել հիմնականում այն պատճառով, որ ՀՀԿ-ականները առաջ են բրթել Փոստանջյանին:

Նախորդ հոդվածը‘Ջուլիետան այլևս առաջվանը չէ. Վերոնայի հուշարձանը «մաշվել» է զբոսաշրջիկների հպումներից ‘
Հաջորդ հոդվածը‘Գալուստ Սահակյան. Միգուցե կոշտ է ասել, բայց չեմ կարծում, որ իրոք պետք է այրեին’