Փորձագետներ․ Ավելի ու ավելի շատ չեզոք երկրներ են անցնում Ռուսաստանի կողմը

253

Վերջին տարում նախկինում չեզոք դիրք զբաղեցնող ավելի մեծ թվով երկրներ են սկսել մերձենալ Ռուսաստանի հետ, ասվում է Economist Intelligence Unit-ի զեկույցում։

Վերջին տարում Ռուսաստանին ակտիվորեն դատապարտող երկրների թիվը կրճատվել է՝ 131-ից հասնելով 122-ի, քանի որ զարգացող տնտեսություն ունեցող որոշ երկրներ չեզոք դիրք են զբաղեցրել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ԱՄՆ-ի և Եվրամիության ղեկավարած դաշինքը, որը ռազմական և տնտեսական աջակցություն է ցուցաբերում Ուկրաինային, ներկայացնում է աշխարհի բնակչության 36 %-ը, նշվում է զեկույցում։ Նաև նշվում է չեզոք պետությունների թվի աճը․ դրանցից մի քանիսը նախկինում ձգտում էին դեպի Արևմուտք, այդ թվում՝ Թուրքիան, Կոլումբիան և Կատարը։ Ներկայումս 35 երկիր չեզոք դիրք է զբաղեցնում։

Զեկույցում հիշատակվում են նաև Չինաստանը, ՀԱՀ-ը, Մալին, Բուրկինա Ֆասոն՝ որպես երկրներ, որոնք հակվում են դեպի Ռուսաստանը։ Միասին՝ դրանք կազմում են մոլորակի բնակչության 33 %-ը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՆախագահն իր օդանավը տրամադրել է սնանկացած ավիաընկերությունների ուղևորներին
Հաջորդ հոդվածըԹուրքիայի խորհրդարանը վավերացրեց Ֆինլանդիայի մուտքը ՆԱՏՕ