Փորձագետներ․ Ուկրաինայում անհետ կորել է ավելի քան 15 հազար մարդ

297

Ուկրաինայում պատերազմի ընթացքում ավելի քան 15 հազար մարդ անհետ կորել է, հայտարարել է Անհետ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի (ICMP) ներկայացուցիչը։

Հաագայում տեղակայված կազմակերպությունը, որն ստեղծվել է բալկանյան պատերազմներից հետո, հուլիսին գրասենյակ է բացել Կիևում, որպեսզի Ուկրաինային օգնի անհետ կորած անձանց  որոնման և փաստաթղթավորման հարցում։

Եվրոպայում ICMP-ի տնօրեն Մեթյու Հոլիդեյը հայտարարել է, որ առայժմ պարզ չէ, թե քանի մարդ է հարկադիր տեղահանվել ու կալանքի տակ պահվում է Ռուսաստանում, քանիսն է ողջ, և քանիսն են մահացել ու հուղարկավորվել հանպատրաստից գերեզմաններում։

Անհետ կորածների որոնումներն Ուկրաինայում կշարունակվեն երկար տարիներ նույնիսկ ռազմական գործողությունների ավարտից հետո, ասել է Հոլիդեյը Reuters  գործակալությանը տված հարցազրույցում։

15 հազար թիվը շատ մոտավոր է, եթե հաշվի առնենք, որ միայն Մարիուպոլում, իշխանությունների գնահատականներով, 25 հազար մարդ կա՛մ զոհվել է, կա՛մ անհետ կորել։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՄադուրո․ Մենք պատրաստ ենք բանակցելու ընդդիմության հետ
Հաջորդ հոդվածըՄերկել․ Ռուսաստանի լայնածավալ ներխուժումն անակնկալ չէր