Այդ հայտարարությունը սարսափելի հետևանքների կարող է հանգեցնել

532

ԱՄՆ-ին կարող է Չինաստանի հետ ընդհարվելու սարսափելի սցենար սպասվել Սպիտակ տան ղեկավարի հայտարարությունից հետո, թե ԱՄՆ-ը պատրաստ է «կանգնել ի պաշտպանություն Թայվանի», գրել է ամերիկյան բանակի սպա Բրենթ Իսթվուդը 19Fortyfive-ի հոդվածում։

«Միացյալ Նահանգները Թայվանը «պաշտպանելու» օպտիմալ տարբերակներ չունի։ Յուրաքանչյուր սցենար կհանգեցնի ռազմածովային  կորուստների»,- նշել է նա։

Հեղինակը շեշտել է, որ տեսական հակամարտության և Վաշինգտոնից` իր սահմանները խախտելու դեպքում Չինաստանը հնարավորություն ունի հրթիռային հարվածներ հասցնելու ամերիկյան նավատորմին, որը կլինի ռազմական գործողությունների գոտում։ Ավիակիրների խմբի ոչնչացումը, Իսթվուդի համոզմամբ, «մղձավանջ կդառնա երկրի ՌԾՈՒ–ի համար»։

«Պենտագոնը պետք է համոզված լինի, որ Սպիտակ տունը հասկանում է այն գինը, որ ստիպված է լինելու վճարել»,- նախազգուշացրել է փորձագետը և հույս հայտնել, որ Վաշինգտոնը և Պեկինը դիվանագիտական մեխանիզմներ կգտնեն հակամարտությունը կարգավորելու համար։

Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարը CBS հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում հայտարարել էր, որ Չինաստանի հետ Թայվանի ռազմական բախման դեպքում Վաշինգտոնը կարող է մտնել հակամարտության մեջ Թայբեյի կողմից։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԿադիրով․ Չեչնիայում զորահավաքի պլանը գերակատարվել է
Հաջորդ հոդվածըԱՄՆ-ը թուրքական բանկերին զգուշացրել է չընդունել «Мир» քարտեր