Փորձագետ․ ՄԱԳԱՏԷ-ի առաքելության այցը ԶԱԷԿ` ՄԱԿ-ն արգելակում է Արևմուտքի ճնշման տակ

265

Արևմտյան երկրները  դիտմամբ ձգձգում են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչների այցը Զապորոժյան ԱԷԿ, ТАСС-ի հետ զրույցում տեղեկացրել է  Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, Մինսկի պայմանագրերի կատարման վերաբերյալ բանակցությունների մասնակից Նիկոլայ Սիլաևը։

Հուլիսի 3-ին ռուսաստանյան կողմը և ՄԱԳԱՏԷ-ի քարտուղարության ղեկավարությունը ամբողջությամբ համաձայնեցրել էին գործակալության միջազգային առաքելության երթուղին և ժամանակացույցը Զապորոժյան ԱԷԿ-ում, այդ առաքելությունը, որի կազմում մի շարք երկրների երևելի մասնագետներ էին ընդգրկված, մտադիր էր ղեկավարել անձամբ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։

ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են, որ ՄԱԳԱՏԷ-ի առաքելության այցելությունը Զապորոժյան ԱԷԿ վերջին պահին խափանել է ՄԱԿ-ի քարտուղարության անվտանգության վարչությունը։

Երկուշաբթի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը տեղեկացրել է, որ այցը հնարավոր կլինի Կիևով։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՄոուրինյոն 60 հատ պիցա է գնել «Ռոմայի» ֆուտբոլիստների համար
Հաջորդ հոդվածը«Բարսելոնան» պատրաստ է 30 միլիոն եվրոյով վաճառել Օբամեյանգին