Փորձագետ․ Մակրոնը կորցնում է վարկանիշը ներքին քաղաքականությունում

324

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը կորցնում է վարկանիշը ներքին քաղաքականությունում, մասամբ՝ արտաքին քաղաքական հարցերով տարված լինելու պատճառով, կարծում է Պետերբուրգի պետական համալսարանի եվրոպական հետազոտությունների ամբիոնի դոցենտ Տատյանա Ռոմանովան։

Ֆրանսիայի նախագահի «Միասին» դաշինքն առաջատար է խորհրդարանական ընտրություններում՝ երկրորդ փուլում ստանալով ձայների 38,57 %-ը։ Ժան Լյուկ Մելանշոնի ձախակողմյան «Նոր ժողովրդական բնապահպանական և սոցիալական միությունը» (NUPES) ստացել է 31,6 %։

«Մասնակցությունը մեծ չի եղել։ Ներքին քաղաքականության մեջ Էմանյուել Մակրոնը մասամբ կորցնում է իր վարկանիշը, ընդ որում, հիմնականում՝ երիտասարդության շրջանում։ Նրան նախատում են արտաքին քաղաքական սյուժեներով տարվելու համար, ինչը հասկանալի է առկա համատեքստում»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է Ռոմանովան։

«Հիմա, բնականաբար, Մակրոնը ստիպված է լինելու դաշինք ստեղծել, ինչը կբարդացնի նրա գործունեությունը նախագահի պաշտոնում։ ․․․Կարծում եմ՝ դա կլինի ոչ թե մշտական դաշինք, այլ դաշինք առանձին հարցերի շուրջ»,- նշել է փորձագետը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԲորելը կոչ է արել «քայլ առ քայլ» առաջ գնալ ԵՄ-ին անդամակցության հարցում
Հաջորդ հոդվածըՍթոլթենբերգ․ Ուկրաինայում պատերազմը տարիներ կտևի